Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից

Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից

17:40 4 Jan, 2019

Հունվարի 4-ին` ժամը 12։47 դրությամբ, Երեւանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (օրական ծառայությունը միջինում սպասարկում է 800 կանչ), ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:

«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են նաեւ տոնական եւ ոչ աշխատանքային օրերին, որտեղ ժամը 11։00-15։00-ն հերթապահում են տեղամասային թերապեւտներ եւ մանկաբույժներ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է ռենտգեն հետազոտություն։

Խնդրում ենք, շտապօգնության ծառայությանը դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի արդյունքում չտուժեն այն քաղաքացիները, որոնք կարիք ունեն անհետաձգելի բժշկական օգնության»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

loading...