ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

18:34 4 Jan, 2019

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց, որ նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 10:00-ին:

Մուկուչյանը այս առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց. «Ղեկավարվերլով «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը, հայտարարում եմ՝

ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օր է հայտարարվում 2019-ի հունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին»։

loading...