Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

19:48 3 Հնվ, 2019

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։

Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»։

loading...