Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կարգի փոփոխություն (լուսանկար)

Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կարգի փոփոխություն (լուսանկար)

17:52 27 Դկտ, 2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային միջոցները Լենինգրադյան փողոց կարող են երթևեկել և աջ (դեպի Սեբաստիայի փողոց), և ձախ (դեպի Կիևյան փողոց) ուղղություններով:

loading...