Ռուսաստանում կանգնեցվել է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հայազգի դերասանի հուշարձանը (լուսանկար)

Ռուսաստանում կանգնեցվել է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հայազգի դերասանի հուշարձանը (լուսանկար)

15:09 27 Դկտ, 2018

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բոլշիե Սալի գյուղում տեղադրվել է կինոյի և թատրոնի խորհրդային դերասան, «Անապատի սպիտակ արևը» («Белое солнце пустыни») հայտնի ֆիլմում Վերեշչագինին մարմնավորած հայազգի դերասան Պավել Լուսպեկաևի (Լուպեկյան) հուշարձանը: Այս մասին հաղորդում է don24.ru կայքը:

Ինչպես նշում է կայքը, արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2019թ.-ին՝ նախիջևանցի հայերի՝ Ղրիմից Դոն տեղափոխվելու 240-ամյակի կապակցությամբ, որոնց հետնորդներից է Լուսպեկաևը:

Նշվում է, որ հուշարձանի ստեղծման և տեղափոխման գումարը սկսել են հավաքել նախիջևանցի հայերը, սակայն ավելի ուշ նախաձեռնությանը միացել են մարդիկ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներից:

Պավել Բորիսի Լուսպեկաևը ծնվել է 1927թ.-ին՝ Բոլշիե Սալի գյուղում: Հայրը եղել է Նախիջևանի հայ, մայրը՝ Դոնի կազակ: Լուսպեկաևը հայտնի է «Անապատի սպիտակ արևը» խորհրդային ֆիլմում դերով, որը դերասանի կյանքում վերջինն է դարձել:

loading...