Մխիթարյանը լավագույն ցուցանիշն է գրանցել Արսենալի կիսապաշտպանների շրջանում

Մխիթարյանը լավագույն ցուցանիշն է գրանցել Արսենալի կիսապաշտպանների շրջանում

19:33 26 Դկտ, 2018

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կիսապաշատպնների շրջանում առաջատարն է գրեթե բոլոր ցուցանիշներով:

«Զինագործների» կիսապաշտպանների վիճակագրական տվյալները ներկայացրել է Sky Sports-ը:

Մխիթարյանը 4 գոլ է խփել (առաջին հորիզոնական), գոլ է խփել միիջնը 210 րոպեն մեկ (առաջին հորիզոնական), 30 հարված է կատարել (առաջին հորիզոնական) և 27 անգամ էլ խլել է գնդակը (երկրորդ հորիզոնական):

Հիեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Տոտենհեմի» հետ կայացած խաղի ընթացքում:

Ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ:

loading...