Ֆրանսիայում, ցույցերի հետ կապված, ավելի քան 140 մարդու են ձերբակալել

Ֆրանսիայում, ցույցերի հետ կապված, ավելի քան 140 մարդու են ձերբակալել

20:23 6 Dec, 2018

Ֆրանսիայի ոստիկանությունը Իվելին մարզում ուսումնական հաստատության մոտ, ցույցերի հետ կապված, ավելի քան 140 մարդու է ձերբակալել՝ հայտնում է France Info-ն։

Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ 146 մարդ է ձերբակալվել Մանտ Լա Ժոլի քաղաքի ուսումնական հաստատության մոտ։ Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ 146 մարդ է ձերբակալվել Մանտ Լա Ժոլի քաղաքի ուսումնական հաստատության մոտ։ 

Նշվում է, որ կալանավորումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Անտուան Դե Սենտ Էկզյուպերիի անվան ուսումնական հաստատության մոտ երկու մեքենա են հրդեհել։ Բացի այդ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել։

Երիտասարդների ցույցերը արդեն մի քանի օր է շարունակվում են ոչ միայն մայրաքաղաքի շրջանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Հինգշաբթի օրվա տվյալներով՝ ուսանողներն ու լիցեյականները փակում են ուսումնական հաստատությունների մուտքերը եւ բախումների մեջ են մտնում ոստիկանության հետ։ Նրանք, մասնավորապես, բողոքում են նախկինում անցկացված կրթական բարեփոխումների դեմ, որը բուհ ընդունվելիս բարդացնում է ընտրությունը, եւ արտասահմանցի ուսանողների ուսման վարձերը զգալիորեն ավելացնելու դեմ։

loading...