ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

20:01 6 Dec, 2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Մենք, քիչ էր մնում, ՀԱՊԿ-ի անսպասելի նիստ անցկացնեինք։ Եվ, կարելի է ասել, լուծեցինք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը», – հայտարարել է Ա. Լուկաշենկոն՝ Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքը փոխանցում է «БелТА» գործակալությունը։

 

Ճշտող հարցին ի պատասխան Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։

«Այնպես, ինչպես ժամանակին ասում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Բայց մենք պայմանավորվել ենք համակարգային ու սխեմատիկ՝ ինչպես է տեղի ունենալու այդ նշանակումը՝ անհատական հարցազրույց ՀԱՊԿ-ում յուրաքանչյուր ղեկավարի հետ ու նրանք ստորագերլու են այդ որոշումը», – նշել է Բելառուսի նախագահը։

loading...