ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է հրադադարի խախտումների նվազումը, կոչ է անում հանրությունները պատրաստել խաղաղության

ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է հրադադարի խախտումների նվազումը, կոչ է անում հանրությունները պատրաստել խաղաղության

18:11 6 Dec, 2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունից հետո հրադադարի խախտման միջադեպերի ու (մարդկային) կորուստների մասին հաղորդումների քանակի նվազումը։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հաղորդագրության մեջ։

«Նրանք դիմել են կողմերին՝ խնդրելով շարունակել իրականացնել պայմանավորվածությունները և կոնկրետ միջոցառումներ իրականացնել՝ սեփական բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները հույս ունեն, որ շուտով կարող է բարձր մակարդակի ու արդյունքների վրա կենտրոնացող երկխոսություն սկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ արդարացի ու երկարատև լուծման հասնելու համար։

Համանախագահները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հակվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և համաձայնել են կրկին հանդիպել 2019 թվականի սկզբներին՝ այս նպատակների ուղղությամբ աշխատելու, ինչպես նաև բարձր մակարդակի բանակցությունների կայացմանն աջակցելու համար։

loading...