Շմոլ գազից թունավորվել են մայրն ու երկու փոքր երեխաները

Շմոլ գազից թունավորվել են մայրն ու երկու փոքր երեխաները

16:59 6 Dec, 2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 6-ամյա Էլեն Շ.-ն, 4-ամյա Նատալի Շ.-ն և նրանց մայրը՝ 23-ամյա Հասմիկ Վ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 15.00-ին, բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից գազի արտահոսքի հետևանքով:

loading...