Պելե. Մարադոնան շատ ավելի լավն էր, քան Մեսին

Պելե. Մարադոնան շատ ավելի լավն էր, քան Մեսին

15:41 6 Dec, 2018

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն կարծիք է հայտնել, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիոգե Մարադոնան գերազանցում է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսիին:

«Դիեգո Արմանդո Մարադոնան շատ ավելի լավն էր, քան Լիոնել Մեսին: Դա ճաշակի հարց է, երբ համեմատություն ես անում: Ինչ-որ մեկը լավ է հարվածում աջ ոտքով, մյուսը՝ ձախ, ոմանք էլ հարվածում են 2 ոտքերով»,- Պելեի խոսքը մեջբերում է Folha de Sao Paulo-ն:

Հիշեցնենք, որ Մեսին «Ոսկե գնդակին» արժանացել է 2009, 2010, 2012, 2013, 2017 թվականներին, իսկ 2010, 2011, 2012, 2015 թվականներին ստացել է նաեւ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Մարադոնան 1986թ. աշխարհի չեմպիոն է: Նա 4 անգամ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերին:

loading...