Հայաստանի Մ-19 հավաքականը եւս իմացավ մրցակիցներին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

Հայաստանի Մ-19 հավաքականը եւս իմացավ մրցակիցներին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

14:03 6 Dec, 2018

Շվեյցարիայի Նիոն քաղաքում դեկտեմբերի 6-ին  կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019-2020թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի եւ Չեռնոգորիայի թիմերը:

Առաջին խմբի մրցաշարը կկայանա 2019թ. նոյեմբերի 13-ից 19-ը Թուրքիայում, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին անցկացվել էր նաեւ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվել էր 7-րդ խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Շոտլանդիայի եւ Իսլանդիայի թիմերի հետ:

loading...