ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է, տեղ-տեղ՝ մերկասառույց

ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է, տեղ-տեղ՝ մերկասառույց

12:47 6 Dec, 2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

loading...