«Ռեալը» մտադիր է վերադարձնել Մոուրինյոյին

«Ռեալը» մտադիր է վերադարձնել Մոուրինյոյին

23:19 5 Dec, 2018

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում վերադարձնել այժմ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է Evening Standard-ը:

Արքայական ակումբ վերադառնալուն դեմ չէ նաեւ Մոուրինյոն, որը տեղյակ է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ցանկության մասին եւ բաց է բանակցությունների համար:

55-ամյա մասնագետը «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին: Հիշեցնենք, որ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնն այժմ զբաղեցնում է արգենտինացի Սանտյագո Սոլարին:

loading...