ՄԱԿ գլխավոր հանձնակատարը կոչ է արել Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել

ՄԱԿ գլխավոր հանձնակատարը կոչ է արել Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել

22:42 5 Dec, 2018

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետը անհրաժեշտ է համարում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով միջազգային հետաքննությունը՝ հայտնում է AP-ն։

«Մենք նաեւ միջազգային հետաքննության կոչ ենք անում։ Մենք տեղեկացրել ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն»,- ասել է նա՝ հավելելով, որ իր գրասենյակը չունի նման մանդատ։ «Ես, իրոք, կարծում եմ, որ դա անհրաժեշտ է այն առումով, որ բացահայտվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել, եւ ով է պատասխանատու այդ սարսափելի սպանության համար»։

loading...