Ձայն չեմ խնդրելու, ում ժողովուրդը արժանի կգնի նրա օգտին էլ թող քվեարկի, և եկեք չմոռանանք, որ դեկտեմբերի 9-ից հետո կյանքը շարունակվելու է.Գ.Ծառուկյան

Ձայն չեմ խնդրելու, ում ժողովուրդը արժանի կգնի նրա օգտին էլ թող քվեարկի, և եկեք չմոռանանք, որ դեկտեմբերի 9-ից հետո կյանքը շարունակվելու է.Գ.Ծառուկյան

17:10 5 Dec, 2018

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում դեկտեմբերի 5-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երևանցիների հետ հանդիպմանը ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերը: ԲՀԿ առաջնորդը մասնավորապես նշեց, ուսանողներին ֆինանասական աջակցություն ցույց տալու անհրաժեշտություն.«Մեր ապագան մեր երիտասարդներն են, պետք է ստեղծենք պայմաններ, որ երիտասարդները կրթություն ստանան եւ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո տասը տարվա ընթացքում մաս-մաս վճարեն ուսաման վարձը: Ինչքան լավ կլինի, որ շնորհալի երիտասարդը կարողանա կրթություն ստանալ, իսկ նրա ծնողն էլ երջանիկ լինի, չնեղվի որ ինչ-որ բան չի հասցնում իր երեխայի համար անել»-նշեց Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է շատ գործարարների, փոքր և միջին ձեռնարկությունների տալ հարկային որոշակի արտոնություններ: 

«Կարևորագույն, առաջնային խնդիրն այն է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններ լինեն, քանի որ աշխարհը տնտեսական ճգնաժամի մեջ է: Իսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ անհրաժեշտ են հարկային օրենքների փոփոխություններ: Աշխատողներին պետք է հնարավորություն տրվի, որ կարողանան տնտեսությունը պահել մինչ ճգնաժամի ավարտը: Եթե գործարանի վաճառքը տնտեսական ճգնաժամի պայմաններում այնքան էլ լավ վիճակում չէ, և գործարանը չի կարողանում աշխատողների աշխատավարձերը վճարել, ապա պետք է հնարավորություն տրվի, որ, օրինակ, ամսական 10 մլն դրամի փոխարեն մեկ տարի ժամկետով վճարի 8 մլն դրամ հարկ»,- ասաց Ծառուկյանն ու շեշտեց՝ դա ընդունելի է ողջ աշխարհում:

Նա անհրաժեշտություն է համարել նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցումը:  Նրա կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսին ևս մեկ տարով պետք է ազատել հարկերից: Ծառուկյանը կարծում է, որ դա պետբյուջեի համար մեծ բեռ չի լինի:

Գագիկ Ծառուկյանը նաեւ ողջունեց եւ հաջողություն մաղթեց Կենտրոն համայքնում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին:

Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ նշեց` ձայն խնդրելու չի պատրաստվում.«Ես ինչ-որ ասում եմ, այ բոլոր ծրագրերը, դրանք չեմ կարդացել կամ լսել ու եկել ձեզ եմ ասում: Ես դրանք իրագործել եմ իմ միջոցներով: Ձայն` քվե չեմ խնդրելու, ում ժողովուրդը արժանի կգնի նրա օգտին էլ թող քվեարկի, եկեք չմոռանանք, որ դեկտեմբերի 9-ից հետո կյանքը շարունակվելու է: Ինչքան հնարավորություն եմ ունեցել արել եմ, ավելի շատ կլինի հնարավորությունն ավելի շատ կանեմ»:

 

loading...