Լուկա Մոդրիչ. Ֆուտբոլը գոլեր, գոլեր ու միայն գոլերը չեն

Լուկա Մոդրիչ. Ֆուտբոլը գոլեր, գոլեր ու միայն գոլերը չեն

21:20 5 Dec, 2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է «Ոսկե գնդակն» ստանալուց հետո իր ունեցած էմոցիաների մասին: «Ճանապարհը շատ երկար էր ու ծանր, բայց դրա շնորհիվ ես տեղի ունեցածից ավելի շատ ուրախություն ստացա: ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու ու «Ոսկե գնդակը» ստանալու գիտակցումն ավելի կարևոր է դառնում, երբ գիտես, որ ոչ ոք այդ կոչումները հենց այնպես չի տվել: Իմ ձեռքբերումները քրտնաջան աշխատանքի պտուղներն են: Ես երջանիկ եմ, որ մարդիկ ընդունել են սպորտում իմ հաջողությունները: Ես շատ բան եմ հաղթել, նախքան սա տեղի կունենար, օրինակ՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ, արծաթ Աշխարհի առաջնությունում այնպիսի փոքր երկրի հավաքականով, ինչպիսին Խորվաթիան է: Դա աննկարագրելի էր: Միայն սրանից հետո մարդիկ հասկացան, որ ֆուտբոլը միայն գոլեր, գոլեր ու միայն գոլերը չեն», – ասել է Մոդրիչը GQ Magazine-ին տված հարցազրույցում:

loading...