Պուտինը՝ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ ՌԴ պատասխանի մասին

Պուտինը՝ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ ՌԴ պատասխանի մասին

19:25 5 Dec, 2018

Եթե ԱՄՆ-ն կարծում է, որ պետք է ունենա զենք, որն այժմ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրով (ՄՓՀՀՊ)  է վերաբերում, Ռուսաստանը նույնպես այդպես կանի, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը հիշեցրել է, որ 2002 թվականին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության պայմանագրից, որը միջազգային անվտանգության հիմնաքարերից մեկն էր:

Միեւնույն ժամանակ նա հասկանալի անվանեց փաստարկներն այն մասին, որ միայն ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն են արտադրում զենք, որը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին  է վերաբերում:

«Դա իսկապես ճիշտ է: Շատ երկրներ՝ մոտ տասնյակ արդեն, նման զենք արտադրում են, իսկ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն երկկողմանի կարգով իրենք իրենց սահմանափակել են: Հիմա, հավանաբար, մեր ամերիկացի գործընկերները կարծում են, որ իրավիճակն այնքան է փոխվել, որ ԱՄՆ-ն էլ պետք է նման զենք ունենա: Ո՞րն է մեր պատասխանը: Պարզ է՝ մենք էլ ենք այդպես անելու», — ասել է ՌԴ ղեկավարը:

loading...