Դանիայում միգրանտներին անմարդաբնակ կղզի կվտարեն

Դանիայում միգրանտներին անմարդաբնակ կղզի կվտարեն

19:11 5 Dec, 2018

Դանիայում կառավարական մակարդակով որոշվել է հանցանք գործած եւ արտաքսման ենթակա միգրանտներին վտարել Ստեգա նեղուցում գտնվող Լինդհոլմ անմարդաբնակ կղզի։ Ենթադրվում է, որ նրանք այնտեղ կմնան մինչեւ երկրից արտաքսվելը։ Այս դրույթը ամրագրվել է Պահպանողական կուսակցության եւ Ազգայնական-պահպանողական դանիական ազգային կուսակցության միջեւ պայմանավորվածության արդյունքում՝ տեղեկացնում է The Local-ը։

Կղզում 7 հա տարածության վրա, 5 կմ ափից հեռու արտասահմանցիների համար հատուկ կենտրոն կբացեն։

Հաստատության գործունեության համար պատասխանատու է բանտերի եւ գաղութների դանիական ծառայությունը։ Հսկողության տակ գտնվող մարդիկ կսպասեն հետագա տեղափոխմանը։ Կենտրոնը շահագործման կհանձնվի մի քանի փուլով՝ մինչեւ 2021թ․։ Կղզին այժմ օգտագործվում է կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունները, օրինակ աֆրիկյան ժանտախտը, թռչնի գրիպը եւայլն ստուգելու համար։

loading...