Թուրքիան պատրաստ է Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննությունը նախաձեռնել

Թուրքիան պատրաստ է Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննությունը նախաձեռնել

18:54 5 Dec, 2018

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննությունը նախաձեռնել, եթե որոշակի դժվարություններ առաջանան: Այդ մասին նա ասել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում են Խաշոգջիի սպանության հետաքննությունը եւ պատրաստ ենք գործն ավարտին հասցնել: Եթե մենք դժվարությունների հանդիպենք, ապա միջազգային հետաքննություն կնախաձեռնենք», – Haberturk-ը մեջբերում է նրա խոսքը:

Չավուշօղլուն նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիան պետք է այդ հետաքննությունում «Թուրքիայի եւ ողջ համաշխարհային հանրության առաջ անկեղծ լինի»:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին, թուրքական դատարանը Խաշոգջիի սպանության մեջ կասկածվող Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության նախկին տեղակալ, գեներալ Ահմեդ Ասիրի եւ թագաժառանգի նախկին խորհրդական եւ Սաուդ ալ Կախտանիի ձերբակալության մասին կարգադրագիր էր տվել:

loading...