Պուտինը բացատրել է, թե ինչու չի ցանկանում շփվել Պորոշենկոյի հետ

Պուտինը բացատրել է, թե ինչու չի ցանկանում շփվել Պորոշենկոյի հետ

17:33 5 Dec, 2018

Վլադիմիր Պուտինն ասել է, որ հեռախոսով խոսելու Պյոտր Պորոշենկոյի փորձերին  չի արձագանքում, քանի որ չի ցանկանում մասնակցել նրա «պարզ հնարքներին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարցը նրանում չէ, որ ես պարզապես խուսափում եմ եւ չեմ ուզում Պյոտր Ալեքսեեւիչի հետ խոսել: Բանն այն է, որ ես չեմ ուզում նրա նախընտրական քարոզչությանը մասնակցել», — պարզաբանել է Պուտինը։

Նրա խոսքով, Պորոշենկոն հմտորեն ստեղծում է ճգնաժամային եւ սադրիչ իրավիճակներ եւ միանգամից մեղադրում Ռուսաստանին, որից հետո «ուզում է ցույց տալ, որ նա հաջողությամբ լուծում է առաջացած խնդիրները»:

loading...