Մոլդովայի նախագահը ԵՏՄ գագաթաժողովի ժամանակ մտադիր է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

Մոլդովայի նախագահը ԵՏՄ գագաթաժողովի ժամանակ մտադիր է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

15:17 5 Dec, 2018

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ մտադիր է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ՝ չորեքշաբթի առավոտյան, նա այս մասին  գրել է Facebook-ի իր էջում:

«Կարճատեւ աշխատանքային այցով մեկնում եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ դեկտեմբերի 6-ին կմասնակցեմ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Երկու համաժողովների շրջանակներում երկկողմ հանդիպումներ կանցկացնեմ այլ երկրների ղեկավարների հետ: Բացի այդ, կհանդիպեմ քաղաքի ղեկավարության հետ», – նշել է Մոլդովայի նախագահը: Նա ընդգծել է, որ երկիրն առաջին անգամ «որպես դիտորդ երկիր մասնակցում է ԵՏՄ գագաթաժողովին»: 

Նախօրեին Դոդոնը խոսել էր Մոլդովայի եւ ԵՏՄ միջեւ փոխգործակցության ընդլայնման օգտին, որի երկրներ տարեկան 30 մլրդ դոլարի սննդամթերք եւ գյուղատնտեսական հումք է արտահանում:

Քիշնեւը համագործակցության մասին հուշագիր  էր ստորագրել եւ այս տարի Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստացել: Դոդոնը քննադատում է Մոլդովայի կառավարության կողմից ԵՄ-ի հետ առեւտրատնտեսական համաձայնագիրը, որը, ըստ նրա, հապճեպ է ստորագրվել եւ տնտեսական վնաս է պատճառել երկրի շահերին: Նա կողմ է, որպեսզի երկիրը Արեւմուտքի եւ Արեւելքի հետ հավասարակշռված հարաբերություններ ունենա:

loading...