Էրեբունի վարչական շրջանում վաղը 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Էրեբունի վարչական շրջանում վաղը 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

14:32 5 Dec, 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Այվազովսկի, Նոր Արեշի 19, 25, 31, 36, 38 փողոցների և Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը:Այս մասին հայտնում են  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից: 

 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
loading...