«Հո չե՞նք հետաձգելու». Առաջիկա հանդիպմանը Փաշինյանը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Լուկաշենկոյից

«Հո չե՞նք հետաձգելու». Առաջիկա հանդիպմանը Փաշինյանը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Լուկաշենկոյից

14:16 5 Dec, 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։

Լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ է պարզաբանում պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյից առաջիկա հանդիպման ընթացքում, թե՞ սպասելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկմանը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իհարկե, բա տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին, բա հո չե՞նք հետաձգելու»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը եւ նշել, որ ինքն այդ պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից, որը ՀԱՊԿ փակ հանդիպման մասին պատնել է Ադրբեջանի դեսպանին:

loading...