Ինչպե՞ս պայքարել վնասակար մթերքների հանդեպ ձգտման դեմ. գիտնականներն անսպասելի միջոց են առաջարկել

Ինչպե՞ս պայքարել վնասակար մթերքների հանդեպ ձգտման դեմ. գիտնականներն անսպասելի միջոց են առաջարկել

15:31 5 Dec, 2018

Եթե շատ եք ցանկանում ուտել որեւէ վնասակար եւ կալորիական բան, պարզապես հոտոտեք այդ ճաշատեսակը, իսկ ավելի լավ է՝ ձեզ դրա բույրով շրջապատեք: Նման անսպասելի խորհրդով են հանդես եկել University of South Florida College of Business-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ ճաշատեսակի բույրը բավական է ցանկությունը բավարարելու համար: Բանն այն է, որ ուղեղը ոչ միշտ է ճանաչում զգայական բավարարման աղբյուրները եւ կարող է «կշտանալ» նաեւ միայն բույրով:

Գիտնականները նշում են, որ հոտերի նման բարակ սենսորային ազդակները կարող են ավելի արդյունավետ լինել, քան փորձագետների քաղաքականությունը: Փորձերով անմիջական կապ է հայտնաբերվել բուրավետ ազդակի ներգործության տեւողության եւ մարդու կողմից վնասակար մթերք գործածելու միջեւ:

Փորձի շրջանակում կամավորների խմբին առաջարկել են գնահատել առողջ սննդի եւ վնասակար մթերքների հոտերը. եղել են ինչպես կարկանդակներ ու պիցցա, այնպես էլ ելակ ու խնձոր: Պարզվել է, որ եթե կամավորները կարկանդակի հոտը շնչում  էին 30 վայրկյանից պակաս, այն ուտելու ցանկությունը մեծ էր: Իսկ ահա 2 րոպեից ավելի շնչելու դեպքում հակառակը, կարկանդակի հանդեպ ձգտումը նվազում էր, եւ կամավորներն ավելի հաճախ ելակն էին ընտրում:

loading...