2000-ականների սերնդի տղամարդիկ այլասիրությունը բնավորության կարեւոր գիծ են համարում

2000-ականների սերնդի տղամարդիկ այլասիրությունը բնավորության կարեւոր գիծ են համարում

19:58 5 Dec, 2018

2000-ականների սերնդի տղամարդկանց համար առաջնային չեն տղամարդկանց հատուկ այնպիսի արժեքները, ինչպիսիք են ֆիզիկական ուժը եւ մրցունակությունը: «Psychology of Men & Masculinity»-ում հրապարակված նոր հետազոտության համաձայն, ուժեղ սեռի նոր սերնդի ներկայացուցիչները ավելի շատ կենտրոնանում են առողջության եւ այլասիրության՝ ալտրուիզմի վրա:

Գիտնականների եզրակացությունները հիմնվում են 15-29 տարեկան 630 տղամարդկանց հարցումների արդյունքների վրա:

Կամավորները պետք է պատասխանեին հետեւյալ հարցին՝ բնավորության ինչ հատկանիշներ պետք է ունենան ժամանակակից տղամարդիկ: Որքան էլ տարօրինակ է, բայց այնպիսի  «առնական» հատկանիշներ, ինչպիսիք են ֆիզիկական ուժը, անկախությունը եւ մրցունակությունը, հարցվածները այդքան էլ չեն կարեւորել:

Մինչդեռ անձնազոհությունը, անկեղծությունը, լավ առողջությունը եւ առատաձեռնությունը տղամարդկանց համար ամենակարեւոր ցուցանիշներն են եղել: Անձնազոհությունն ընդ որում նշանակել է հոգատարություն եև օգնություն մյուսների հանդեպ:

Բացի այդ, տղամարդիկ գնահատել են նոր տպավարությունների, մարդկանց, գաղափարներին պատրաստ լինելու հատկանիշը:

Ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց առողջությունը կապել են ֆիթնեսի եւ տղամարդու մարմնի էսթետիկայի եւ գեղեցկության մասին պատկերացումների հետ, իսկ ուժ հասկացությունը նրանց մոտ խոհրդանշվել է ոչ միայն ֆիզիկական ուժի, այլեւ ինտելեկտուալ եւ զգացմունքային ուժի հետ:

 Ընդհանուր առմամբ, ալտրուիզմը որպես բնավորության կարեւոր գիծ է համարել հարցված տղամարդկանց 91 տոկոսը, անկեղծությունը՝ 88 տոկոսը, ինտելեկտը՝ 87 տոկոսը, առողջ կենսակերպը՝ 86,5 տոկոսը:

Ընդ որում հարցվածների մեծ մասը համակարծիք է եղել, որ ժամանակակից կանանց գրավում է տղամարդու ոչ թե բանկային հաշիվը, այլ արտաքինը, ինտելեկտը, զգացմունքային ուժը:

loading...