Հայրեր եւ որդիներ. Գիտնականները հայտնաբերել են ընտանեկան վեճերի գլխավոր պատճառները

Հայրեր եւ որդիներ. Գիտնականները հայտնաբերել են ընտանեկան վեճերի գլխավոր պատճառները

19:41 5 Dec, 2018

Ծնողների եւ երեխաների միջեւ ամենօրյա վեճերի գլխավոր պատճառն այն է, երբ ծուլանում են տնային աշխատանքներ կատարել: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով 2 հազար ծնողների մասնակցությամբ անցկացված հետազոտության արդյունքները:

Պարզվել է, որ 2-18 երեխաների մասնակցությամբ ընտանեկան դրամաները շաբաթական տեղի են ունենում են միջինը 5 անգամ: Սովորաբար նյարդային պայքարը տեւում է 14 րոպե, ընդ որում՝ գրեթե 60 տոկոս դեպքերում հաղթում են ծնողները:

Վեճերի առավել տարածված պատճառներն են տանը աշխատանք կատարելուց ծուլանալը (69 տոկոս), չհավաքված ննջասենյակը (64 տոկոս), համատեղ օգտագործման սենյակը մաքրելու ցանկություն չունենալը (63 տոկոս): Ապա հետեւում է բոլոր ծնողների պատիժը՝ տնային հանձնարարությունները (63 տոկոս) եւ ժամանակին քնելը (52 տոկոս):

Ընտանիքներից 47 տոկոսում վեճը բռնկվում է այն պատճառով, որ երեխան չափից ավելի շատ ժամանակ է հատկացնում հեռախոսին կամ համակարգչին, իսկ 38 տոկոսում՝ հեռուստահաղորդումներ դիտելուն: Ծնողների 41 տոկոսը իր ժառանգների հետ պատերազմում է ատամները լվանալու նրանց ցանկություն չունենալու պատճառով, իսկ 37 տոկոսը՝ առողջ սնունդ գործածել հրաժարվելու:

Միաժամանակ, երեխային համոզելու ցանկությունից դրդված ծնողները չեն խորշում անմեղ ստից: Այսպես, ամենատարածված փաստարկներն են դարձել՝ Սանտա Կլաուսը երեխային հետեւում է (58 տոկոս), Սանտա Կլաուսը գալիս է միայն այն երեխաների մոտ, որոնք վաղ են քնում (50 տոկոս), հեքիաթի փերին հյուր չի գա, եթե երեխան չի քնում (46 տոկոս), Սանտա Կլաուսը անհնազանդ երեխաներին նվերների փոխարեն ածուխ է բերում (45 տոկոս):

Դրանից բացի, ծնողների 37 տոկոսը գաղտնի սնունդի մեջ է ավելացնում առողջության համար օգտակար մթերքներ, 32 տոկոսը երդվում է, որ սպանախը երեխաներին ուժեղացնում է:

Ծնողների 34 տոկոսը «կորցնում» են նյարդայնացնող խաղալիքը կամ ասում, որ այն «կոտրվել» է, 29 տոկոսը երեխաներին վախեցնում է, որ ստելիս քիթը երկարում է, ինչպես Պինոկիոյի մոտ, իսկ 25 տոկոսը վախեցնում է պատմություններով, որ կուլ տված մաստակը ստամոքսում է մնում 7 տարի:

Ծնողների հանրահայտ սարսափեցնող պատմությունների տասնյակը եզրափակում է այն հայտարարությունը, որ եթե հոդերը ճռթճռթացնեն, ապա արթրիտ կզարգանա (24 տոկոս):

loading...