ԱԺ-ում կրկին քվորում չկա. Օրակարգում ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է (ուղիղ)

ԱԺ-ում կրկին քվորում չկա. Օրակարգում ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է (ուղիղ)

10:34 5 Dec, 2018

Հայաստանի արդեն լուծարված Ազգային ժողովը այսօր կրկին կփորձի քվորում ապահովել եւ նիստ անցկացնել, սակայն ինչպես երեկ, այսօր էլ դա չի ստացվում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ հերթական նիստի սկզբում Ազգային ժողովի դահլիճում ներկա էր 12 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայությունը:

Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանն այս կապակցությամբ ասել էր. «Քանի որ Կանոնադրության համաձայն քվորումի ապահովման համար 4 ժամ է հատկացվում, պատգամավորներին առաջարկում եմ չբացայակել շենքից եւ իրենց աշխատասենյակներում դեռ աշխատել: Հենց 53 պատգամավոր գրանցվի, կսկսենք աշխատանքը»:

Սակայն 4 ժամ անց նիստերի դահլիճ ներկայացել էր ընդամենը 26 պատգամավոր: Խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցություններից նիստերի դահլիճում ամբողջ կազմով ներկա էին միայն «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:

Պետք է նշել, որ այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացված միջնորդության քննարկումը, որը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրեական հետապնդման հարուցմանը, ինչպես նաեւ  կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու մասին հարցը:

 

loading...