29–ամյա Նաիրին գումար է պահանջել՝ սեռական հարաբերության տեսանյութը չհրապարակելու համար. Shamshyan.com

29–ամյա Նաիրին գումար է պահանջել՝ սեռական հարաբերության տեսանյութը չհրապարակելու համար. Shamshyan.com

10:17 5 Dec, 2018

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Լուսինե Հ.-ն և հայտնել, որ Սյունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչ, 29-ամյա Նաիրի Գ.-ն այս տարվա հունիսին իրեն հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com–ը։

Ըստ նրա՝ միաժամանակ տղամարդը խաբեությամբ իրենից վերցրել է իր ոսկեղենը և այն գրավադրել բանկերից մեկում: Լուսինե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Նաիրի Գ.-ն ներկայումս ոսկեղենը վերադարձնելու համար իրենից պահանջում է 300 հազար դրամ՝ սպառնալով, չտալու դեպքում համացանցի միջոցով կհրապարակի իրենց մասնակցությամբ գաղտնի նկարահանած սեռական հարաբերության տեսանյութը: 

 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Նաիրի Գ.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները բազմակողմանի բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ.-ն սովորում է Երևանում գործող պետական բուհերից մեկում:

loading...