ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է ՓՄՀՀ պայմանագրի խախտման մեջ

ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է ՓՄՀՀ պայմանագրի խախտման մեջ

23:38 4 Dec, 2018

ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների պայմանագրի խախտման մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Դաշնակիցները եկել են այն եզրահանգման, որ Ռուսաստանը ստեղծել եւ թողարկել է Novator 9M729 համակարգի հրթիռներ, ինչը ՓՄՀՀՊ-ի խախտում է եւ եվրատլանտյան անվտանգության համար զգալի վտանգներ է ստեղծում»,- համատեղ նիստի արդյունքում հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳ նախարարները։

«Մենք հաստատակամորեն համաձայն ենք Միացյալ Նահանգների հետ, որ Ռուսաստանը խախտում է ՓՄՀՀ պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

loading...