Հայաստանի հավաքականը կարող է խառնել մրցակից թիմերի խաղաքարերը. Ֆինլանդիայի ընտրանու մարզիչ

Հայաստանի հավաքականը կարող է խառնել մրցակից թիմերի խաղաքարերը. Ֆինլանդիայի ընտրանու մարզիչ

22:37 4 Dec, 2018

Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան խոսել է Եվրո-2020-ում նույն խմբում հայտնված Հայաստանի ընտրանու մասին:

«Մեզ բաժին ընկած թիմերը աղետ չեն, սակայն «երազանքների» խումբ էլ չէ: Կարող ենք հաջողության հասնել նման խմբում, գոհ եմ վիճակահանությունից: Հայաստանի թիմը կարող է խառնել մրցակից թիմերի խաղաքարերը»,- մարզչի խոսքերը մեջ են բերում ֆինլանդական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում հայտնվեց J խմբում: Դուբլինում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին նույն խմբում է Իտալիայի, Բոսնիա և Հերեցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ:

loading...