57-ամյա Էդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել

57-ամյա Էդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել

22:20 4 Dec, 2018

Ամերիկացի դերասան, հումորիստ, կինոռեժիսոր Էդի Մերֆին կրկին հայր է դարձել:

Ինչպես հայտնում է People ամսագիրը, լույս աշխարհ է եկել 57-ամյա դերասանի ու նրա հարսնացու, 39-ամյա մոդել Փեյջ Բաթչերի երկրորդ երեխան, որը 10-րդն է Մերֆիի համար:

Նրանց որդին՝ Մաքս Չարլզ Մերֆին, ծնվել է նոյեմբերի 30-ին՝ 2,7 կգ քաշով և 48 սմ հասակով: Դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ և՛ երեխան, և՛ նորածին փոքրիկն իրենց լավ են զգում:

Զույգը համատեղ դուստր ունի՝ 2-ամյա Իզզին: Մերֆիի ավագ որդին 29 տարեկան է:

loading...