Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է

Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է

22:01 4 Dec, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից
 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
loading...