Դուբայը զբոսաշրջիկներին գրավելու համար հայտարարել է 2019 թվականին գրեթե 250 օր զեղչերի մասին

Դուբայը զբոսաշրջիկներին գրավելու համար հայտարարել է 2019 թվականին գրեթե 250 օր զեղչերի մասին

21:00 4 Dec, 2018

Դուբայը զբոսաշրջիկներին գրավելու համար հայտարարել է 2019 թվականին զեղչերի ժամանակահատվածի մեծացման մասին, հայտնում է Arabian Business-ը:

Հաջորդ տարի օրերի թիվը, երբ խանութները գնորդներին տարատեսակ զեղչեր եւ ձեռնտու առաջարկներ կանեն, կկազմի 247: Զեղչեր կանցկացվեն տարեկան 18 անգամ:

2018 թվականին Դուբայում զեղչերի օրերի թիվը կազմել է 178, զեղչերն անցկացվել են տարեկան 12 անգամ: 2019 թվականին լրացուցիչ զեղչեր կհայտարարվեն, մասնավորապես, Ռուսաստանում դպրոցական արձակուրդների եւ չինական Նոր տարվա ժամանակահատվածներում:

Սպասվում է, որ 2021 թվականին Դուբայում հատավաճառ առեւտրի հատվածը ընթացիկ տարվա համեմատ 25 տոկոսով կաճի՝ մինչեւ 160,7 մլրդ դիրհամ (մոտ 44 մլրդ դոլար), նշում է պարբերականը:

loading...