2018թ․ ամենաազդեցիկ կինը Անգելա Մերկելն է. Forbes

2018թ․ ամենաազդեցիկ կինը Անգելա Մերկելն է. Forbes

20:19 4 Dec, 2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ Forbes-ի, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորում է 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին երեք տեղերում, բացի Մերկելից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է եւ ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը։

Ամսագիրը հիշեցնում է, որ Մերկելն, ով 2005-ից զբաղեցնում է կանցլերի պաշտոնը, հայտարարել է, որ 2021թ. չի վերընտրվելու, սակայն, այնուամենայնիվ, նա դեռեւս «դե ֆակտո մնում է Եվրոպայի առաջնորդ»։

Ռուսաստանի ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել է վարկանշի 49-րդ տեղում՝ առաջ անցնելով Բեյոնսեից (50) եւ ԵՄ ԱԳ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից (67)։

loading...