Գրավել նրա սիրտը հենց առաջին հանդիպումից

Գրավել նրա սիրտը հենց առաջին հանդիպումից

10:11 29 Nov, 2018

Որպեսզի տղամարդը սիրահարվի, պարտադիր չէ, որ կինն ունենա իդեալական կազմվածք ու աներևակայելի հմայք: Ամեն ինչ շատ ավելի հեշտ է. բավական է նրան ներշնչել, որ լավագույն կինս ես աշխարհում:

Երբ ծանոթանում եք տղամարդու հետ, մի շրջապատեք Ձեզ անլուծելի հանելուկայնությամբ ու անմատչելիությամբ: Շատ կանայք կարծում են՝ հենց այդպես է պետք, բայց իրականում այդքան շատ հանելուկներ լուծելը տղամարդու համար բարդ է:

Հակառակը, փորձեք ներկայացնել Ձեզ, բայց’ չափավոր:
Ժպտացեք, հարցրեք նրա մասին և ուշադիր լսեք պատասխանները. արական սեռը սիրում է, երբ իրեն լսում են: Առաջին ժամադրության ամենապարզ կանոններից է՝ թույլ տվեք, որ նա Ձեզնից շատ արտահայտվի: Հաճախ կանայք առաջին ժամադրության ժամանակ անվերջ պատմում են իրենց անցյալի, նախկին ընկերոջ, խնդիրների ու ուրախ պահերի մասին: Բայց դա սխալ պահվածք է:

Աշխատեք հնարավորինս ցույց տալ, որ Դուք լավ զրուցակից եք ու, որ ամենակարևորն է, կարողանում եք լսել: Իհարկե, պետք չէ ընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ, այն է’ համաձայնել նրա հետ ամեն ինչում ու բոլոր հարցերում կիսել նրա կարծիքը. մի մոռացեք Ձեր եսը, Ձեր տեսակետը ևս կարևոր է:

Ժպտացեք: Ժպիտը ոչ միայն ավելի է գեղեցկացնում ցանկացած կնոջ, այլև ստեղծում է լավ մթնոլորտ: Ավելի հաճախ ժպտալով’ Դուք նրան ցույց կտաք, որ իր հետ երջանիկ եք, ու նա իրեն ավելի հարմար կզգա Ձեր ներկայությամբ:

Մի վախեցեք ցույց տալ, որ նա իրոք հետաքրքրում է Ձեզ: Սիրախաղը բնավ էլ չի խանգարի. երբեմն ծիծաղեք, աննկատ հպվեք նրան, որսացեք հայացքը:
Մի թաքցրեք, որ հետաքրքրված եք նրանով, բայց և մի մոռացեք ցույց տալ, որ նա դեռ պետք է գրավի Ձեզ, թեպետ Դուք դեմ չեք լինի, որ մի օր դա նրան հաջողվի…

loading...