Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

13:00 25 Նյմ, 2018

1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում է ծնվել արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը։

Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման: 1972թ. ամռանը 15-ամյա Մոնթե Մելքոնյանն ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսն առաջարկում է տաղանդավոր աշակերտին ամռանը գնալ սովորելու Ճապոնիայում։

Image result for մոնթե մելքոնյան

 

Մոնթեի դեպքում ընտրությունը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, մասնակցել ճապոներեն լեզվի դասընթացներին։ Նրան առաջարկվել էր Ճապոնիայի ամենահեղինակավոր Tokyo Kamata High School դպրոցը։ 20 տարեկանում Մոնթեն ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տիրապետելով` նա 4 տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։

Image result for մոնթե մելքոնյան

 

Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնին։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորությանժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978թ.-ին։ Ընդունվում է Օքսֆորդի համալսարան։ Սակայն Անգլիա մեկնելու փոխարեն` նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր տղան 12 տարեկանում է իմացել հայ լինելու մասին, իսկ 15 տարեկանում արդեն ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում։

Related image

Եղել է Արևմտյան Հայաստանում’ իր պապերի տանը… Ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը։ 1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկուկես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։ 1975-ին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։

Image result for մոնթե մելքոնյան

 

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա 4 տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը։

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978-ին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու։ 1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ 1980-ին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։

Image result for մոնթե մելքոնյան

 

1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։

Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաև’ անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։ 1978թ.-ի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։

Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են շատ հայ երգեիչների կողմից՝ Արսեն Գրիգորյան (Մրո), Արաբո Իսպիրյան, Գոռ Սուջյան և այլք։ Կան շատ երգեր նվիրված Մոնթեին այդ թվում՝ «Մոնթե Մելքոնյան» Գուսան Հայկազուն, մոնթեի մասին գրվել «Ավոյի Երգը» որի հեղինակն անհայտ է, «Մոնթե Մելքոնյան» Արաբո Իսպիրյան։

Image result for մոնթե մելքոնյան

Մոնթեի մասին նկարահանվել էն բազմաթիվ վավերագրական ֆիլմեր ևս:

 

loading...