Մանկավաճառության մաֆիան լռեցնում է օրենքի ուժը. Մայրը հույսը չի կորցնում որ կգտնի իր երեխային

Մանկավաճառության մաֆիան լռեցնում է օրենքի ուժը. Մայրը հույսը չի կորցնում որ կգտնի իր երեխային

19:33 10 Նյմ, 2018

Անչափահաս Ս. Պ-յանը (անվանենք Սուզաննա) 2000 թվին ծննդաբերել է աղջիկ երեխա, որից տառացիորեն 1-2 օր անց հիվանդանոցի ադմինիստրացիան նրան մոլորեցրել է, ասել, թե երեխան հիվանդ է, չի ապրի, եւ, օգտվելով նրաՙ հետծննդյան ընկճախտի ու անօգնական վիճակի մեջ գտնվելուց, առանց մանկավարժի եւ ծնողի ներկայության §հորդորել¦ են հետագա խնդիրներից խուսափելու համար երեխայից հրաժարվելու դիմում գրել:

Սուզաննան, սակայն, տարիներ անց հետեւելով մայրական բնազդին սկսել է փնտրել երեխային ու արդյունքում պարզվել է, որ իսկպաես երեխան ողջ է ու տարիներ առաջ փոքրիկին որդեգրման անվան տակ պարզապես վաճառել են: Արդեն 8 տարի է երեխայի մայրը իրավական դաշտում փորձում է վերականգնել իր իրավունքներն ու պատասխանատվության ենթարկել մանկավաճառությունը կազմակերպած անձանց, միայն թե, ցավոք, արդյունքի չի կարողանում հասնել:

Մեզ հետ զրույցում Սուզաննան ասաց, որ անկախ ամեն ինչից երբեք չի հանձնվելու եւ ամեն բան անելու է իր երեխային գտնելու համար: Հնարավոր բոլոր ատյանների դռներով անցել է այս գործը, բայց այդպես էլ դռներից ներս չի մտել:

1lur.am-ի հետ զրույցում Սուզաննայի փաստաբան Մարատ Կոստանյանը  ներկայացրեց գործի ընթացքն ու անցած փուլերը.

«Վստահորդս հայտարարություն է տվել որ 2000 թվականին 15 տարեկան հասակում ծննդաբերել է աղջիկ երեխա, իր անչափահաս լինելու մասին լիովին հայտնի է եղել ծննդատան գլխավոր բժիշկին, որը մինչ հիմա էլ այդ բնագավառում աշխատում է և բազմաթիվ կոչումների է արժանացել ըստ իս` անարժանորեն:

Դեռ մինչեւ ծննդաբերելը Սուզաննան եւ երեխայի հայրը դիմել են այդ գլխավոր բժիշկին, որը խորհուրդ է տվել ծննդատուն գալ չափահասի անձնագրով, իսկ այդ փաստը թաքցնելու համար նրանցից պահանջել է 500 ԱՄՆ դոլար գումար:

 Ծննդաբերելու հաջորդ օրը Վստահորդիս հավաստիացրել են, որ երեխան հիվանդ է ու չի ապրի, առանց ծնողի եւ մանկավարժի ներկայության թելադրել են հրաժարական գրել, եւ մայրին այլեւս երեխային չի տեսել, իսկ նրա հետքերն անհետացել են: Վստահորդս այցելել է Հայաստանի բոլոր որբատները, հնարավոր ամեն տեղ, սակայն, ապարդյուն», — ասաց Մ. Կոստանյանը եւ հավելեց, որ օրենքի համաձայն հանցագործության մասին հայտարարությանը պետք է ընթացք տրվի առավելագույնը տասը օրվա ընթացքում, իսկ այս դեպքում օրերի փոխարեն տաս ամիս է տեւել:

«Միայն այն բանից հետո, որ դիմել ենք դատարան հարկադրելու ընթացք տալ գործին, դատական նիստից մեկ օր առաջ որոշում է կայացվել հանցակազմի բացակայությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այդ որոշումը բողոքարկել ենք առաջին ատյանի դատարան եւ քննիչի որոշումը վերացվել է: Դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, ընդ որում բողոքարկել է չափազանց հատկանշական հիմնավորումով` ինչ կարիք կա գործ հարուցելու, երբ անցել են վաղեմության ժամկետները, դրանով իսկ ընդունելով հանցագործության փաստը»:

Փաստաբանը նաեւ նկատեց.

«Վաղեմության ժամկետներն են անցել տերմինը նշանակում է, որ դատախազությունը ընդունել է, որ վստահորդիս հանդեպ կատարվել է հանցագործություն: Վերաքննիչ բողոքը մերժվել է, դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ եւ այդ կերպ միայն հարուցվել է քրեական գործ: Քննիչը, սակայն, թացն ու չորը խառնելով իրար, կեղծ ապացույցներով որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին: Առանց վստահորդիս ու ծննդատան գլխավոր բժշկին առերեսելու գտել է որ հանցակազմ չկա, ճիշտ է երեխան կա, բայց ամեն ինչ կատարվել է օրենքով, իսկ ծննդատան ադմինիստրացիան չի իմացել, որ ծննդկանն անչափահաս է, էն դեպքում որ գործի նյութերում առկա է հենց նույն գլխավոր բժշկի կողմից քննիչին ներկայացված «հրաժարական» կոչվող վերոհիշյալ թուղթը, որը նաեւ փորձաքննության է ենթարկվել, ու որի վրա այդ նույն գլխավոր բժիշկն իր ստորոգրությամբ ու կնիքով վավերացրել է Սուսաննայի ծննդյան օրը, ամիսը եւ տարին: Ինչպե՞ս թե չեն իմացել, ընդ որում  այդ փաստաթուղթը:

Նման ապացույցի դեպքում միայն անուղեղ եւ տրամաբանությունից զուրկ օլիգոֆրենը կարող է չտեսնել, որ 1984թ. փետրվարին ծնված եւ 2000. փետրվարին իր տասնվեց տարին լրանալու տարեդարձից մի շաբաթ հետո ծննդկան դարձածի անչափահասի հետ կատարվել է սեռական ակտ, ինչը քրեորեն հետապնդելի հանցագործություն է, իսկ ըստ քննիչի ստացվում է, որ կինը կարող է 7 օրվա ընթացքում հղիանալ ու ծննդաբերել, որպիսի ֆենոմենի հայտնագործության համար քննիչին պետք է ներկայացնել Նոբելյան մցանակի, իսկ նրան հավատացողներին` հոգեբույժի մասնագիտական զննմանը»:

Փաստաբանը բողոքարկել է քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը, Երևանի դատախազությունում համաձայնվել են Մ. Կոստանյանի փաստարկների հետ եւ Գլխավոր դատախազություն են ներկայացրել քննիչի որոշումը վերացնելու մասին միջնորդություն, բայց այս միջնորդություն էլ հաշվի չի առնվել, իսկ հետո, պարզ է, արդեն լխավոր դատախազության անմիջական ճնշման տակ, առաջին ատյանի, վերաքննիչ քրեական եւ վճռաբեկ դատարանների կողմից այդ որոշումը թողնվել է ուժ մեջ:

«Դիմել ենք նաեւ հատուկ քննչական ծառայություն, քանի որ քննիչը թույլ էր տվել ակնհատ կեղծիք ու փաստերի նենգափոխում, որպեսզի պարզեն թե ինչո՞վ էր քննիչը շահագրգռված գործի նման ելքի մեջ, որ կատարել էր կեղծիքներ, սակայն կրկնվել է նույն` ակնհայտ փաստերը չտեսնելու կուրության սիմպտոմը:

Ուշագրավ է այն, որ անչափահաս մոր «հրաժարականը» զուրկ է իրավաբանական ուժից եւ որդեգրման հիմք չէր կարող հանդիսանալ, իսկ այդ որոշումը կտրականապես հրաժարվում են մեզ տրամադրել:

Առավել եւս արտառոց է, որ այդ «հրաժարականը» գտնվել է ոչ թէ թաղապետարանում եւ քրեական գործում է հայտնվել ոչ թե առդրավվման կարգով, այլ քննիչին է հասնձնվել ծննդատան գլխավոր բժշկի կողմից, սակայն թե քննիչները, թե դատախազները, թե դատարանները ոչ մի կերպ այդ հանգամանքին չեն անդրադարձել: Ու քանի որ որդեգրման որոշումը մեզ ցույց տալուց անգամ հրաժարվում են, ուրեմն շան գլուխն նաեւ այնտեղ է թաքնված»,-նկատեց Մ.Կոստանյանը:

Փաստաբանը նաեւ նշեց. «Այժմ դիմել ենք Գլխավոր դատախազություն, նշել, որ քննիչը չի անդրադարձել անչափահասի հետ սեռական հարաբերություն ունելու առիթով ծննդատան ադմինիստրացիայի կողմից ոստիկանությանը չհայտնելու հանգամանքին, ինչն ինքնին հանցագործություն է, եւ խնդրել մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության ու կարեւոր չէ վաղեմության ժամկետ կլինի թե ոչ, պետք է այդ հանգամանքը բացահայտվի:

Գլխավոր դատախազություն նախքննության վրա վերահսկողության բաժնի պետն ի պատասխան հղում է նամակ, մոտավորապես այսպիսի շեշտադրմամբ` «այ ընկեր, ուսումնասիրեք գործի նյութերը, ձեր ենթադրությունները մեր գլխին մի փաթաթեք, այդ մարդիկ տեղյակ չեն եղել, որ ծննդկանը անչափահաս է եղել»: Իհարկե, ինձանից ստացել են համարժեք պատասխան, որ ուրիշին նման խորհուրդներ տալուց առաջ լավ կլիներ իրենք դործեին այդ խորհուրդների ոգով եւ ակնհայտ սուտը չփորձեն ներկայացնեչ որպես ճշմարտություն»,-նշեց Մ. Կոստանյանը:

Սուզաննան հաստատեց, որ մինչ ծննդաբերելը ինքն ու երեխայի հայրը պայմանավորվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի հետ.

«Ինձ ասվեց, որպեսզի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չհայտնվենք եւ իմ անչափահաս լինելու մասին համապատասխան մարմինները չիմանան, իրենց պետք է վճարեմ 500 դոլլար: Ես համաձայնեցի, որպեսզի երեխայի հայրը պատասխանատվության չենթարկվի, բայց երեխան ունենալուց հետո գումար չկար, այն ժամանակ դա բավականին մեծ գումար էր, ես չվճարեցի, նրանք էլ որոշեցին բալիկիս խլել»:

Մ.Կոստանյանն էլ նկատեց, որ երկրում համեմատաբար ակտիվ պայքար կա թմրանյութերի եւ այլ բաների դեմ, բայց մանկավաճառության դեպքերը բացահայտվում են էպիզոդիկ, արձագանքն ու պայքարը խլացվում է, ինչը խոսում է այն բանի մասին, որ ավելի քան հզոր է մանկավաճառության մաֆիան, որի գլխին կանգնած են իր վստահորդի ՙդեպքը՚ կազմակերպած անձինք:

Մեր հարցին, թե հեղափոխությունից հետո հնարավո՞ր է գործը փակուղի չտանեն եւ դատական ատյանները վերջապես լրջորեն զբաղվեն հանցագործությունը բացահայտելու գործով, պարոն Կոստանյանը նշեց, որ հույսեր չունի.

«Չեմ կարծում թե այս պահին արդարադատության խնդիրը երկրում լուծվել է, դատարաններում նույն կադրերն ու մեխանիզմներն են, ուստի առանձնապես հույս չեմ կապում դրա հետ, փոխարենը հանրությունն է հասկացել որ ունի ուժ, ձայնի իրավունք: Այսօր հասարակական կարծիքը ավելին կարող է անել, հույս ունեմ, որ այս հարցը եւս կստանա հանրային հնչեղություն»,- եզրափակեց փաստաբանը:

loading...