25-ամյա գեղեցկուհին 13 տարվա ազատազրկման է դատապարտվել առևանգման և շանտաժի համար (լուսանկար)

25-ամյա գեղեցկուհին 13 տարվա ազատազրկման է դատապարտվել առևանգման և շանտաժի համար (լուսանկար)

20:04 9 Նյմ, 2018

Թուրք 25-ամյա մոդել Սիբել Դեմիրալփը, ով 2016 թ. դարձել է «Եվրասիայի թագուհի» մրցույթի տիտղոսակիր, ներգրավված է եղել տեղական գործարարի առևանգման մեջ: Հանցագործները պատրաստվում էին շանտաժի ենթարկել զոհին «մերկ» լուսանկարներով և գումար շորթել, գրում է Mirror-ը:

Աղջիկը գործարարի հետ ծանոթացել էր Համացանցի միջոցով և տղամարդուն հրավիրել էր իր տուն նախաճաշի: Այնտեղ արդեն նրան սպասում էին հանցախմբի 5 անդամներ, ովքեր ծեծել և մերկացրել էին հյուրին, իսկ հետո մերկ լուսանկարներ էին արել:

Լուսանկարների միջոցով նրանք պատրաստվում էին շանտաժի ենթարկել գործարարին: Հանցագործները զոհին պարտադրել են փոխանցել 240 հազար թուրքական լիրա, նախքան տղամարդը կգնար ոստիկանություն:

Աղջկան և հանցախմբի մյուս անդամներին մեղադրանք է առաջադրվել: Մոդելն ընդունել է իր մեղքը և արտասվել է դատարանում: Նա ստիպված է ճաղերի հետևում անցկացնել 13 տարի: 

Фото: Mirror

 

 
loading...