Թալիբներն ԱՄՆ-ի հետ կբանակցեն զորքերը Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ

Թալիբներն ԱՄՆ-ի հետ կբանակցեն զորքերը Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ

19:34 9 Նյմ, 2018

«Թալիբան» արմատական ​​շարժումը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության՝ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Դոհայում «Թալիբան» շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Սահաիլ Շահինը:

Թալիբները պատրաստ են բանակցել ամերիկացիների հետՙ Աֆղանստանից իրենց զորքերը դուրս բերելու վերաբերյալ: Աֆղանստանի կառավարության հետ ուղղակի բանակցությունների սկիզբը, մեր կարծիքով, հնարավոր է միայն ամերիկյան ուժերի դուրս բերումից հետո», — նշել է Ս.Շահինը:

Նա նաև բարձր է գնահատել Ռուսաստանի դերը հանրապետությունում իրավիճակի լուծման գործում:

loading...