Նատալյա Օրեյրոն գալիս է Երևան

Նատալյա Օրեյրոն գալիս է Երևան

17:47 9 Նյմ, 2018

Լատինո-փոփ ոճի ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրլի 7-ին գալիս է Երևան։ Նա համերգ կտա Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նատալիան ավելի հայտնի է Cambio dolor սինգլով և Վայրի Հրեշտակը բազմասերիանոց ֆիլմում խաղացած գլխավոր դերով:

Օրեյրոն վեգան է 20 տարուց ավել: Հարցազրույցներից մեկում Նատալիան նշել է, որ սկսել է խղճալ կենդանիներին. «Մի անգամ ֆիլմ դիտեցի, թե ինչպես էին կովերին սպանում: Ես այնքան ազդվեցի, սկսեցի խղճալ և այլևս միս չուտել»: Նատալիան երբեք պլաստիկ վիրահատության չի դիմել.«Դա ինձ համար սկզբունք է: Ես դերասանուհի եմ: Ինձ իմ բնական դիմախաղն է պետք, իմ իրական մարմինը, իսկ վիրահատությունից հետո դու կորցնում ես քո եսը»: Նատալիան ֆուտբոլի մեծ սիրահար է: Նա Արգենտինայի հավաքականի մեծ երկրպագու է: Չնայած Նատալիան սեքս-սիմվոլ է համարվում, բայց նրա անձնական կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթացել:

2000թ.-ին դերասանուհին բաժանվեց իր ամուսնուց՝ արգենտինացի դերասան Պաբլո Էչչարիից, որից հետո երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էր հայտնվել: Միայն երկրորդ ամուսնությունը ռոք երաժիշտ Ռիկարդո Մոլոյի հետ, Նատալիային վերադարձրեց նոր կյանք: Նրա համերգի տոմսերն արժեն 5 հազարից 50 հազար դրամ։

loading...