ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 6-ին

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 6-ին

16:41 9 Նյմ, 2018

«Որոշումն այն մասին, թե ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, կկայացվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ»:

Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ մինչ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար կմնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Պետությունների ու կառավարությունների ղեկավարները համապատասխան վերջնական որոշումը կկայացնեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այժմ ժամանակավոր պաշտոնակատարը կշարունակի աշխատել մինչև դեկտեմբերի 6-ը»,- հայտնել է Պեսկովը:

loading...