Սթիվեն Հոքինգի սայլակը աճուրդում վաճառվել է մոտ 400 հազար դոլարով

Սթիվեն Հոքինգի սայլակը աճուրդում վաճառվել է մոտ 400 հազար դոլարով

13:17 9 Նյմ, 2018

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի սայլակը Christie’s աճուրդում վաճառվել է 296,000 ֆունտ-ստեռլինգով (մոտ $ 390,000)

Խոսքը շարժիչով սայլակի մասին է, որը Հոքինգը օգտագործում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Սայլակի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Սթիվեն Հոքինգ հիմնադրամին և շարժական նեյրոնային հիվանդության անգլիական Ասոցիացիային:

1965 թ. Հոքինգի դիսերտացիայի հինգ հայտնի օրինակներից մեկը՝ «Այս դիսերտացիան իմ օրիգինալ աշխատանքն է» ստորագրությամբ, վաճառվել է գրեթե 585 հազար ֆունտով (ավելի քան 760 հազար դոլար):

loading...