Նոյեմբերի 12-ին Հայաստանի մեծ մասում ձյուն կտեղա

Նոյեմբերի 12-ին Հայաստանի մեծ մասում ձյուն կտեղա

19:06 8 Նյմ, 2018

Նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 13-ին՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 8-ի ցերեկը, 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.10C (2001 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.40C (1973 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.00C

loading...