Կնոջ ո՞ր տարիքն է ամենահարմարը երեխա ունենալու համար

Կնոջ ո՞ր տարիքն է ամենահարմարը երեխա ունենալու համար

18:22 8 Նյմ, 2018

Գիտնականները մասշտաբային ուսումնասիրություն են կատարել, որը ցույց է տվել, թե կնոջ որ տարիքն է ամենահարմարը երեխա ունենալու համար:

Շեֆիլդի բրիտանական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 58 հազար կնոջ տվյալները: Հետազոտության համաձայն՝ երեխա ունենալու իդեալական տարիքը որոշվում է՝ հաշվի առնելով, թե կինն ապագայում քանի երեխա է ցանկանում ունենալ:

Հետազոտողների տվյալներով՝ մեծ ընտանիքի և առնվազն 3 երեխայի մասին երազող կանայք պետք է առաջին երեխայի մասին մտածեն 23 տարեկանում: Հնարավորությունը, որ մինչև 25 տարեկան մայրացած կինն առնվազն 3 երեխա կունենա, 90% է:

30 տարեկանից հետո շատ երեխաներ ունենալու կնոջ հնարավորությունները նվազում են մինչև 75%, 35 տարեկանից հետո՝ մինչև 50%:

 

 
 
loading...