Վթար Լոռիում. BMW-ն բախվել է Ford-ին. վերջինս շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ)

Վթար Լոռիում. BMW-ն բախվել է Ford-ին. վերջինս շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ)

16:32 8 Նյմ, 2018

Լոռու մարզում, նոյեմբերի 7-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վախանգ Զ.-ն իր վարած BMW X5 մակնիշի 35 XZ 035 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող 59-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 NA 538 համարանիշի ավտոմեքենային։Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել աջակողմյան ձորակում։ Վթարի հետեւանքով Ford-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւոր Վրաստանի քաղաքացի, 22-ամյա Արամայիս Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։

loading...