Դեկտեմբերի 13-14-ը Հայաստանն ԱՊՀ-ից հյուրեր կունենա

Դեկտեմբերի 13-14-ը Հայաստանն ԱՊՀ-ից հյուրեր կունենա

15:44 8 Նյմ, 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը կկազմակերպվի Հայաստանում:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի կազմակերպման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 2,045.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության»,- ասված է որոշման մեջ:

loading...