Շուրջ 3 մլրդ դրամ կհատկացվի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար. Կառավարության որոշում

Շուրջ 3 մլրդ դրամ կհատկացվի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար. Կառավարության որոշում

12:48 8 Նյմ, 2018

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 8-ի որոշմամբ, անհրաժեշտ միջոցներ հատկացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2,707,144,2 հազար դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,2 մլն դրամ:

loading...