Վթար Վանաձոր — Սպիտակ ճանապարհին` մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

Վթար Վանաձոր — Սպիտակ ճանապարհին` մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

11:16 8 Նյմ, 2018

Նոյեմբերի 7-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ «Ակյան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորակը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Դ. Ղ., ծնված 1959 թ.) և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները: «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, սակայն վերջինս Սպիտակի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

loading...