Թրամփն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազին

Թրամփն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազին

11:00 8 Նյմ, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեթյու Ուիթաքերին նշանակել է գլխավոր դատախազ՝ Ջեֆ Սեշնսի փոխարեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ արդարադատության նախարարությունում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթաքերը կլինի ԱՄՆ-ի գլխավոր դատախազը», — գրել է Թրամփը Twitter-ում:

Նա շնորհակալություն է հայտնել Սեշնսին:

«Մշտական փոխարինողը կհայտարարվի ավելի ուշ», — ասել է Թրամփը:

loading...